ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Խաբեությամբ հափշտակել են 674 կգ պանիր

18.07.2013 12:56 Խարդախություն
Հուլիսի 17-ին, ժամը 13.50-ին,   ոստիկանության Գուգարքի բաժին է դիմել մի ընկերության տնօրեն և հաղորդում տվել, որ ս/թ հուլիսի 4-ին «Ֆորդ»  մակնիշի ավտոմեքենայով իր արտադրամաս են եկել երկու կին և մեկ տղամարդ, կանանցից մեկը ներկայացել է որպես Հանքավանի մի հանգստյան տան փոխտնօրեն` Արմինե Ա., և հանգստյան տան համար, վճարումը ս/թ հուլիսի 10-ին փոխանցումով կատարելու պայմանով, խաբեությամբ հափշտակել են 674 կգ 1.066.000 դրամ ընդհանուր արժողությամբ պանիր, սակայն մինչ օրս Արմինե Ա.-ն պանրի գումարը չի փոխանցել:
Ձեռնարկված օպեր.հետախուզական միջոցառումների շնորհիվ  1982 թ. ծնված Արմինե Ա.-ն   բերման է ենթարկվել բաժին և կատարվածի մասին տվել բացատրություն:
Կատարվում է քննություն:
`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: