1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Խաբեությամբ տիրացել է ավտոմեքենայի

05.01.2014 13:57 Խարդախություն
Հունվարի 3-ին, ժամը 19.40-ին, ոստիկանության Նոր Նորքի բաժին է դիմել 1976 թ. ծնված  Կարեն Դ.-ն և հաղորդում  տվել, որ 2013 թ. դեկտեմբերի 24-ին, ժամը 21.00-ի սահմաններում, իր ծանոթը` 1995 թ. ծնված Կարլեն Ն.-ն, ընտանեկան խնդիրներ ունենալու և տուն վերադառնալու ցանկություն չունենալու պատրվակով, գիշերելու համար խնդրել է տրամադրել իր «Օպել Աստրա»  մակնիշի ավտոմեքենան: Նույն օրը, ժամը 23.00-ի սահմաններում, Նորքի 5-րդ զանգվածի Գալշոյան փողոցի թիվ 18 շենքի բակում ավտոմեքենան բանալիների հետ տվել է Կարլեն Ն.-ին նույն բակում ավտոմեքենայի մեջ գիշերելու պայմանով, սակայն դեկտեմբերի 25-ին, ժամը 08.00-ի սահմաններում, հայտնաբերել է, որ Կարլեն Ն.-ն ավտոմեքենայի հետ անհայտացել է, խաբեությամբ տիրանալով դրան, իսկ հետագայում տեղեկացել է, որ Էջմիածին քաղաքում նա ավտոմեքենան վաճառել է ոմն Մայիսի` իրեն պատճառելով նյութական վնաս:
Կարլեն Ն.-ն հունվարի 3-ին, ժամը 21.40-ին, ներկայացել է բաժին և տվել բացատրություն:
Վնասի չափը պարզվում է:
Ձեռնարկվում են միջոցառումներ Մայիսի անձը պարզելու և նրան ու ավտոմեքենան հայտնաբերելու ուղղությամբ:
Կատարվում է հետաքննություն:
`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: