Խաղադրույքներ կատարել էր հանցագործության մասին հաղորդում տված երիտասարդը

Հոկտեմբերի 4-ին ոստիկանության Արմավիրի բաժնում հաղորդում էր տվել 23-ամյա մի երիտասարդ և հայտնել, որ ինչ-որ մեկը մուտք է գործել բուքմեյքերական կայքում բացած իր էջ և այդ կայքին կցված իր մոր քարտից 138 000 դրամ փոխանցելով խաղային հաշվին՝ կատարել է խաղադրույքներ:
Ոստիկանության Արմավիրի բաժնի քրեական հետախույզները ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզել են, որ արարքը կատարել էր հենց հաղորդում տված 23-ամյա երիտասարդը: Նա դեկտեմբերի 2-ին հրավիրվել է բաժին, ապա ներկայացվել է Արմավիրի մարզային քննչական վարչություն, որտեղ տվել է խոստովանական ցուցմունք:
Հանգամանքները պարզվում են:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: