Ոստիկանները հետախուզվողին բերման ենթարկեցին Խաղաղ Դոնի փողոցից
27.02.2019 10:31
Հետախուզվողի հայտնաբերում
«Կանալ-Կենտրոն-2019» միջազգային հակաթմրանյութային գործողությունների շրջանակում փետրվարի 26-ին, ժամը 10.00-ին, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության և Մալաթիայի բաժնի ծառայողները Խաղաղ Դոնի փողոցի 5 շենքից բերման են ենթարկել 1976 թ. ծնված Գուրգեն Խ.-ին, որը փետրվարի 25-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 177 հոդվածի (գողությունը) 2-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերի մեղադրանքով:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: