ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Բացահայտվեց խաղային ապարատից մետաղադրամների գողությունը

23.09.2019 18:08 Գողություն

Սեպտեմբերի 21-ին, ժամը 02.55-ին, ոստիկանության Չարենցավանի բաժին ահազանգ է ստացվել, որ Չարենցավան քաղաքի Քոչարի փողոցում տեղադրված խաղային ապարատից մետաղադրամներ են գողացել:
Մեկնած օպերատիվ խմբին մի տղամարդ հաղորդում է տվել, որ սեպտեմբերի 20-ի ժամը 22.00-ից սեպտեմբերի 21-ի ժամը 02.30-ն ընկած ժամանակահատվածում, Չարենցավան քաղաքի Քոչարի փողոցի խանութի հարևանությամբ տեղադրված, իրեն պատկանող մետաղադրամով աշխատող խաղային ապարատի դուռը կոտրելով՝ գողացել են 20.000 դրամ:
Նույն օրը ոստիկանության Չարենցավանի բաժնի ծառայողները, օպերատիվ տվյալներն իրացնելով, գողություն կատարելու կասկածանքով, ժամը 16.15-ին Չարենցավան քաղաքի 3-րդ թաղամասից բերման են ենթարկել Չարենցավան քաղաքի 19-ամյա մի բնակչի: Նա տվել է խոստովանական բացատրություն, որ գողությունը կատարել է ինքը: Նա նաև խոստովանել է, որ սեպտեմբեր ամսին ևս երկու անգամ նույն խաղային ապարատից փորձել է գողություն կատարել, սակայն իր կամքից անկախ՝ հանցագործությունն ավարտին չի հասցրել:
Նախապատրաստվում են նյութեր:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: