ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Խաղողի այգիներից գողացել էր հենասյուներ

18.09.2019 14:53 Գողություն

Սեպտեմբերի 17-ին Աշտարակի քրեական հետախույզները, ստացած օպերատիվ տվյալներն իրացնելիս, գողություն կատարելու կասկածանքով Կարին գյուղից բերման են ենթարկել 49-ամյա մի տղամարդու: Նա տվել է խոստովանական բացատրություն, որ օգոստոս ամսին Աշտարակ քաղաքի վարչական տարածքում գտնվող խաղողի տարբեր այգիներից գողացել է մոտ 150 հատ բետոնե հենասյուն:
Վնասի չափը պարզվում է:
Նախապատրաստվում են նյութեր:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: