ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Խանդի հողի վրա ծագած վիճաբանության ժամանակ ամուսինը խեղդամահ է արել կնոջը

01.06.2013 12:26 Սպանություն

Հունիսի 1-ին, ժամը 01.10-ին, շտապօգնության կայանից ոստիկանության Արթիկի բաժնում հաղորդում է ստացվել, որ Արթիկ քաղաքի Լմբատ 1-ին թաղամասի 36 շենքի բնակարաններից մեկում հանկարծամահ է եղել  տանտիրուհին՝ ՌԴ քաղաքացի, 1986 թ. ծնված  Ցողիկ  Այվազյանը:
Ոստիկանության ծառայողների ձեռնարկած միջոցառումներով պարզվել է, որ նույն օրը, ժամը 01.00-ի սահմաններում, բնակարանում, խանդի հողի վրա ծագած վիճաբանության ժամանակ, Ցողիկ  Այվազյանին խեղդամահ է արել ամուսինը` 1976 թ. ծնված Արտյոմ Ղ.-ն:
Արտյոմ Ղ.-ն ձերբակալված է:
Կատարվում է նախաքննություն:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: