Խանութի դրամարկղից գումար գողացած կնոջը հայտնաբերեցին
26.02.2015 11:30
Գողություն
Ոստիկանության Էրեբունու բաժնում հաղորդում էր ստացվել, որ Երևանի Տիգրան Մեծի պողոտայի թիվ 24 հասցեում գործող կտորեղենի խանութի դրամարկղից գողացել են 120.000 դրամ:
Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ գողությունը կատարել է 1994 թ. ծնված Մարիամ Խ.-ն, որը ներկայացվել է բաժին և տվել խոստովանական բացատրություն:
Կատարվում է քննություն:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: