Խանութից գումար և ապրանքներ գողացողին ձերբակալեցին
26.02.2015 11:59
Գողություն
Օրերս ոստիկանության Նոր Նորքի բաժնում ահազանգ էր ստացվել մի խանութից 25.000 դրամ և 750.000 դրամի մթերային ապրանքներ գողանալու մասին:
Ոստիկանության ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ՝ նշված գողությունը կատարելու կասկածանքով, Ավանի Նարեկացի թաղամասի իր տնից բերման է ենթարկվել 1996 թ. ծնված Դավիթ Դ.-ն:
Նրա տանը կատարված խուզարկությամբ գողոնի մի մասը հայտնաբերվել է:
Դավիթ Դ.-ն ձերբակալված է:
Կատարվում է քննություն:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: