ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Խանութից կենդանի ձուկ գողացողներից երկուսը հայտնաբերվել են

10.10.2014 12:33 Գողություն

Հոկտեմբերի 5-ին, ժամը 03.00-ին, ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնում հաղորդում էր ստացվել, որ գիշերը պատուհանից մտնելով Ռուբինյանց փողոցի 28/1հասցեում գործող խանութ՝ գողացել են կենդանի ձկներ` պատճառելով 100.000 դրամի նյութական վնաս:
Ոստիկանության ծառայողները պարզել են, որ գողությունը կատարել են 1960 թ. ծնված Վահան Հ.-ն, ոմն Գևոր և Հայկ:
Վահան Հ.-ն բերման է ենթարկվել բաժին և տվել խոստովանական բացատրություն:
Ոստիկանության ծառայողները պարզել են, որ Գևորը 1983 թ. ծնված Գևորգ Մ.-ն է, որին հոկտեմբերի 7-ին, ժամը 08.30-ին, Դրոյի փողոցի տներից մեկից բերման են ենթարկել բաժին:
Ձեռնարկվում են միջոցառումներ Հայկի ինքնությունը պարզելու և նրան հայտնաբերելու ուղղությամբ:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: