Խանութից կոնյակ էր գողացել
20.03.2014 12:04
Գողություն
Մարտի 18-ին, ժամը 14.30-ին, ոստիկանության ծառայողները, գողություն կատարելու կասկածանքով, Երևանի Սասունցի Դավթի կայարանամերձ հրապարակից բերման են ենթարկել 1961 թ. ծնված Էդուարդ Հ.-ին և 1955 թ. ծնված Ալեքսան Ա.-ին: Վերջինս խոստովանել է, որ մարտի 15-ին, ժամը 14.00-ին, Նոր Արեշ թաղամասում գտնվող խանութից գողացել է կոնյակ:
Կատարվում է հետաքննություն:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: