ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Խանութից հեռախոս գողացած կնոջը հայտնաբերեցին

27.06.2014 11:56 Գողություն

Հունիսի 18-ին ոստիկանության Գավառի բաժին էր ներկայացել 1989 թ. ծնված Աշխեն Հ.-ն և հաղորդում տվել, որ անհայտ պայմաններում կորցրել է 150.000 դրամ արժողությամբ բջջային հեռախոսը: Օրեր անց` հունիսի 26-ին, կինը մեկ այլ դիմում էր ներկայացրել` հայտնելով, որ հեռախոսը նկատել է ոմն Գայանեի մոտ, իսկ երբ մոտենեցել էր նրան` դիմել էր փախուստի:
Ձեռնարկված միջոցառուների շնորհիվ պարզել է, որ հունիսի 18-ին, ժամը 13.00-ի սահմաններում, 1988 թ. ծնված Գայանե Ա.-ն Գավառ քաղաքի Ազատության փողոցում գտնվող խանութ-սրահի վաճառասեղանից գողացել է բջջային հեռախոսը: Նա խոստովանել է հանցանքը:
Գողոնն առգրավված է:
Կատարվում է նախաքննություն:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: