Խանութից պլանշետ գողացողին հայտնաբերեցին
11.11.2014 15:45
Գողություն
Նոյեմբերի 10-ին, ժամը 10.05-ին, ոստիկանության Մասիսի բաժնի ծառայողները, գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 1963 թ. ծնված Հարություն Ա.-ին:
Պարզվել է, որ նա նոյեմբերի 6-ին, ժամը 12.00-ի սահմաններում, Մասիս քաղաքի Հանրապետության փողոցում գտնվող խանութից գողացել է 1995 թ. ծնված Մարիամ Հ.-ին պատկանող պլանշետը` պատճառելով մոտ 80.000 դրամի նյութական վնաս:
Գողոնն առգրավված է:
Նախապատրաստվում են նյութեր:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: