Հետախուզվողը հայտնաբերվեց Խանջյան փողոցում
14.02.2022 12:05
Հետախուզվողի հայտնաբերում
Ոստիկանության Կենտրոնական բաժնի ՔՀԲ ծառայողները փետրվարի 13-ին Խանջյան փողոցից բերման են ենթարկել 25-ամյա Կարեն Ս.-ին, որը հունվարի 14-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 322-րդ (Ինքնիրավչությունը) և 147-րդ (Բնակարանի անձեռնմխելիությունը խախտելը) հոդվածների մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ ստորագրություն:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: