Խաչմերուկում բախվել են «Սամանդը», «Իսուզուն» և «Մերսեդեսը»
13.05.2013 12:43
ՃՏ պատահարներ
Մայիսի 11-ին, ժամը 17.30-ի սահմաններում, Երևանի Վ. Սարգսյան և Մ. Խորենացու փողոցների խաչմերուկում իրար են բախվել «Սամանդ», «Իսուզու» և «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենաներ:
«Սամանդ»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: