Խաչմերուկում բախվել են «Ֆոլքսվագեն» և «ՎԱԶ-21130» մակնիշի ավտոմեքենաներ
Հուլիսի 21-ին, ժամը 20.30-ին, Աշտարակի խճուղու և Հույսի Ավան թաղամաս տանող փողոցների խաչմերուկում իրար են բախվել «Ֆոլքսվագեն» և «ՎԱԶ-21130» մակնիշի ավտոմեքենաներ, ինչի հետևանքով «ՎԱԶ-21130»-ի ուղևորը մարմնական վնասվածքներով բուժօգնության է դիմել հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: