Պատահար Տիգրան Մեծի պողոտայի և Զավարյան փողոցների խաչմերուկում (ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)
02.07.2018 17:06
ՃՏ պատահարներ
Հունիսի 30-ին, ժամը 18.00-ին, Երևանի Տիգրան Մեծի պողոտայի և Զավարյան փողոցների խաչմերուկում իրար են բախվել «Մերսեդես» մակնիշի երկու ավտոմեքենա, որոնցից մեկը առաջ ընթանալով` բախվել է կայանված «Դայվո»-ին և վրաերթի ենթարկել վերջինիս վարորդին:
«Դայվո»-ի վարորդը, «Մերսեդես»-ներից մեկի վարորդը և 5 ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: