Հայտնաբերվեց Արտաշիսյան-Բագրատունյաց փողոցների խաչմերուկում

Ոստիկանության տարբեր ստորաբաժանումների ծառայողների համատեղ միջոցառումների շնորհիվ մարտի 2-ին, ժամը 18.30-ին, Երևան քաղաքի Արտաշիսյան-Բագրատունյաց փողոցների խաչմերուկից բերման է ենթարկվել 1992 թ. ծնված Անահիտ Ս.-ն, որը փետրվարի 26-ից ոստիկանության Ստեփանավանի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 185 հոդվածի (գույքը դիտավորությամբ ոչնչացնելը կամ վնասելը) 1-ին մասի և 316 հոդվածի (իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելը) 1-ին մասի մեղադրանքներով` դատարանի կողմից նշանակված պատժի կրումից խուսափելու համար:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: