Պատահար Մամիկոնյանց և Ն.Տիգրանյան փողոցների խաչմերուկում. 65-ամյա ուղևորուհին մահացել է
20.10.2017 12:31
ՃՏ պատահարներ
Հոկտեմբերի 19-ին, ժամը 00.10-ին, Երևանի Մամիկոնյանց և Ն.Տիգրանյան փողոցների խաչմերուկում իրար են բախվել «Մերսեդես» և «Միցուբիշի» մակնիշի ավտոմեքենաներ:
«Մերսեդես»-ի վարորդը և ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց, որտեղ ժամը 1.20-ին, ուղևորուհին՝ 1952 թ. ծնված Մարիանա Հեքիմյանը, վերակենդանացման բաժանմունքում, գիտակցության չգալով, մահացել է:
Կատարվում է քննություն:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: