Հետախուզվողը հայտնաբերվեց Արցախի և Ռոստովյան փողոցների խաչմերուկում
23.03.2018 11:21
Հետախուզվողի հայտնաբերում
Մարտի 22-ին, ժամը 19.40-ին, ոստիկանության Շենգավիթի բաժնի ծառայողները Երևանի Արցախի և Ռոստովյան փողոցների խաչմերուկից բերման են ենթարկել 1992 թ. ծնված Մերի Պ.-ին, որը մարտի 17-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 178 հոդվածի (խարդախությունը) 1-ին մասի մեղադրանքով:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: