Խարդախություն` առանձնապես խոշոր չափերով
20.06.2016 10:19
Հետախուզվողի հայտնաբերում
Ոստիկանության Շենգավիթի բաժնի և համայնքային ոստիկանության բաժանմունքի ծառայողները Երևանի Մանթաշյան փողոցի մի բնակարանում հայտնաբերել և բերման են ենթարկել 1977 թ. ծնված Արտակ Շ.-ին, ով մարտի 30-ից հետախուզվում էր ՀՀ քր. օր.-ի 178 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի մեղադրանքով (Խարդախությունը, որը կատարվել է առանձնապես խոշոր չափերով):
Խափանման միջոցը՝ կալանք:
Արտակ Շ.-ն տեղափոխվել է «Նուբարաշեն» ՔԿՀ:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: