Խարդախության մեղադրանքով հետախուզվողը՝ ռեստորանում
24.06.2016 10:24
Հետախուզվողի հայտնաբերում
Հունիսի 23-ին, ժամը 15.45-ին, ոստիկանության Էրեբունու բաժնի ծառայողները Երևանի ռեստորաններից մեկում հայտնաբերել և բերման են ենթարկել 1981 թ. ծնված Աբրահամ Մ.-ին, ով հունիսի 23-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 178 հոդվածի (խարդախություն) 3-րդ մասի մեղադրանքով:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: