Խարդախության մեղադրանքով հետախուզվող է հայտնաբերվել
08.06.2016 11:50
Հետախուզվողի հայտնաբերում
Ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի ծառայողները հունիսի 7-ին, ժամը 20.30-ին, Երևանի Մ. Խորենացու և Ագաթանգեղոսի փողոցների խաչմերուկից բերման են ենթարկել 1989 թ. ծնված Հմայակ Ա.-ին, ով մայիսի 11-ից ոստիկանության Մալաթիայի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 178 հոդվածի /խարդախություն/ 1-ին մասի մեղադրանքով:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: