1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Խարդախություն՝ դանակի ուղեկցությամբ

16.07.2015 17:49 Խարդախություն

Հուլիսի 15-ին, ժամը 17.30-ին, ոստիկանության Հրազդանի բաժնում հաղորդում է ստացվել, որ Հրազդան քաղաքի երկաթգծի մոտ դանակով հարվածել են 1978 թ. ծնված Վահրամ Ս.-ին և 1.000 դոլար վերցնելով՝ «Մազդա» մակնիշի սև ավտոմեքենայով դիմել են փախուստի:
Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ հուլիսի 12-ին Վահրամ Ս.-ն Երևան քաղաքի ավտոշուկայում հավանել է «Մազդա» մակնիշի ավտոմեքենան և իր տանը ավտոմեքենայի սեփականատեր, 1968 թ. ծնված Թադևոս Մ.-ին տվել է 800 դոլար՝ պայմանավորվելով, որ հուլիսի 15-ին ավտոմեքենայի մնացած գումարի հետ կապված նոտարական գրասենյակում պայմանագիր կկնքեն:
Հուլիսի 15-ին Երևան քաղաքի «Ռայկոմ» թաղամասում Վահրամ Ս.-ն Թադևոս Մ.-ին տվել է ևս 200 դոլար, այնուհետ եկել են Հրազդան քաղաքի Կենտրոն թաղամասում գտնվող նոտարական գրասենյակ, սակայն պայմանագիր չեն կնքել:
Նույն օրը, ժամը 17.30-ի սահմաններում, Հրազդան քաղաքի Ծովինար լճի մոտակայքում գտնվող երկաթգծի մոտ նույն ավտոմեքենայի սրահում նշված 1.000 դոլարի հետ կապված վիճաբանություն է ծագել, որի ընթացքում Թադևոս Մ.-ն դանակով վնասել է Վահրամ Ս.-ի ձախ ձեռքը և պատճառել վնասվածք:
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Հանգամանքները պարզվում են:
Ձեռնարկվում են միջոցառումներ Թադևոս Մ.-ին հայտնաբերելու ուղղությամբ:
Կատարվում է հետաքննություն:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: