Խարդախության համար հետախուզվողը կամավոր ներկայացել է ոստիկանություն
25.07.2018 11:03
Հետախուզվողի հայտնաբերում

Ոստիկանության Արաբկիրի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների և բացատրական աշխատանքների շնորհիվ հուլիսի 24-ին, ժամը 11.10-ին, կամավոր բաժին է ներկայացել 1983 թ. ծնված Զոհրաբ Մ.-ն, որը ս/թ հունվարի 8-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 178 հոդվածի (խարդախությունը) 2-րդ մասի 2-րդ կետի մեղադրանքով:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: