Խարդախության մեղադրանքով հետախուզվողը` Աբովյան փողոցում
01.02.2018 16:52
Հետախուզվողի հայտնաբերում
Ոստիկանության Վաղարշապատի բաժնի ծառայողները հունվարի 31-ին, ժամը 15.50-ին, Երևան քաղաքի Աբովյան փողոցից բերման են ենթարկել 1995 թ. ծնված Խորեն Մ.-ին, որը հունվարի 31-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 178 հոդվածի (խարդախությունը) 2-րդ մասի 1-ին կետի մեղադրանքով:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: