ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Խարդախ պատանին հայտնաբերվեց ժամեր անց

01.09.2023 14:50 Խարդախություն
Խարդախ պատանին հայտնաբերվեց ժամեր անց

Օգոստոսի 31-ին, ժամը 18.15-ին, 21-ամյա մի առաքիչ ոստիկանության Կենտրոնական բաժնում տվել է հաղորդում, որ Նալբանդյան փողոցում անհայտ անձը առաքման դիմաց վճարել է հուշանվեր 50 հազարանոց, որի դիմաց ստացել է 40 հազարի մանրադրամ:
Նախաձեռնվել է քրեական վարույթ: Բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած միջոցառումների արդյունքում նույն օրը պարզվել է վճարողի ինքնությունը: Կորյունի փողոցի բնակիչ, 16-ամյա պատանին ժամը 22-ին հայտնաբերվել է Աբովյան փողոցում, ձերբակալվել և ներկայացվել է բաժին:
Կազմված փաստաթղթերը փոխանցվել են քննչական բաժին: Հանգամանքները պարզվում են:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: