42-ամյա տղամարդը հետախուզվում էր խարդախության մեղադրանքով
10.06.2024 11:02
Հետախուզվողի հայտնաբերում
Ոստիկանության Էրեբունու բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ հունիսի 7-ին Խորենացու փողոցում հայտնաբերվել և բաժին է տարվել 42-ամյա Սարգիս Գ.-ն, որը մարտի 29-ից ոստիկանության Նոր Նորքի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 255-րդ հոդվածի (Խարդախությունը) մեղադրանքով:
Նա ներկայացվել է ոստիկանության Նոր Նորքի բաժնի ծառայողներին:
Խափանման միջոցը՝ բացակայելու արգելք:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: