Խարդախության մեղադրանքով հետախուզվողը հայտնաբերվեց
15.12.2017 14:19
Խարդախություն
Ոստիկանության Տարոնի և Նոյեմբերյանի բաժնի ծառայողների օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ դեկտեմբերի 14-ին, ժամը 17.15-ին, հայտնաբերվել և Տարոնի բաժին բերման է ենթարկվել 1974 թ. ծնված Կարեն Պ.-ն, որը մայիսի 26-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 178 հոդվածի (խարդախությունը) 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերի մեղադրանքով:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: