ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Հայտնաբերվել են խարդախությամբ գումարներ շորթողները. Վաղարշապատի ոստիկանների բացահայտումը

17.10.2023 13:01 Խարդախություն

Ոստիկանության Վաղարշապատի բաժնի քրեական հետախույզները օպերատիվ տեղեկություններ էին ստացել, որ Մեծամորի 34-ամյա և մայրաքաղաքի 31-ամյա երկու բնակիչ, խաբեությամբ և վստահությունը չարաշահելով, մոլորեցնում են մարդկանց ու գումարներ շորթում: Գովազդային թռուցիկների վրա նշված հեռախոսահամարին զանգողներին նրանք խոստանում են մինչև 3 միլիոն դրամի վարկ՝ փոխարենը պահանջելով հաշվեհամարին փոխանցել որոշակի գումար՝ վարկը հաստատելու նպատակով: Գումարը ստանալուց հետո չեն կատարում պայմանավորվածությունը: Իրացնելով տեղեկությունները՝ հոկտեմբերի 15-ին բաժնի քրեական հետախույզները Էջմիածնի Ազգալդյան փողոցում նրանց հայտնաբերել, ձերբակալել ու բաժին են տեղափոխել: Խուզարկությամբ նրանց մոտ հայտնաբերվել են վարկեր տրամադրելու վերաբերյալ մեծ քանակի գովազդային թռուցիկներ: Նրանք իրավապահներին հայտնել են, որ թռուցիկները փակցրել են Էջմիածնի տարբեր հատվածներում:
Տղամարդիկ և կազմված փաստաթղթերը ներկայացվել են Վաղարշապատի քննչական բաժին:
Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են:

 

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: