Խարդախության մեղադրանքով հետախուզվողը բերման ենթարկվեց
19.03.2018 12:41
Հետախուզվողի հայտնաբերում

Ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի ծառայողները մարտի 17-ին, ժամը 15.00-ին, ՀԱ Բ-2 թաղամասի 136 շենքից բերման են ենթարկել 1973 թ. ծնված Էնրիկո Մ.-ին, որը մարտի 15-ից ոստիկանության Կենտրոնականի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 178 հոդվածի (խարդախությունը) 1-ին մասի մեղադրանքով:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: