Խարդախության համար հետախուզվողը ներկայացել է կամավոր
20.02.2018 13:42
Հետախուզվողի հայտնաբերում

Ոստիկանության Կենտրոնականի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ փետրվարի 19-ին, ժամը 12.15-ին, կամավոր բաժին է ներկայացել 1955 թ. ծնված Սամվել Մ.-ն, որը 2017թ. դեկտեմբերի 25-ից ոստիկանության Մաշտոցի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 178 հոդվածի (խարդախությունը) 3-րդ մասի 1-ին կետի մեղադրանքով:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: