Ռուսաստանում խարդախության մեղադրանքով հետախուզվող կինը կամավոր ներկայացել է ոստիկանություն
16.12.2017 11:47
Հետախուզվողի հայտնաբերում
Ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ, դեկտեմբերի 15-ին՝ ժամը 10.30-ին, Երևան քաղաքի վարչություն է ներկայացել 1967 թ. ծնված Կարինե Մ.-ն, որը հուլիսի 10-ից ՌԴ ՆԳՆ Կրասնոյարսկի ՆԳՎ կողմից հետախուզվում էր ՌԴ քրեական օրենսգրքի 159-րդ հոդվածի 4-րդ մասի մեղադրանքով (Խարդախություն):
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: