ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Խարդախության միջոցով քաղաքացիներից գումար հափշտակելու նոր միջոց․ ՆԳՆ ոստիկանությունը զգուշացնում է

28.08.2024 16:27 Խարդախություն
Խարդախության միջոցով քաղաքացիներից գումար հափշտակելու նոր միջոց․ ՆԳՆ ոստիկանությունը զգուշացնում է

Վերջին շրջանում Երևան քաղաքում խաբեությամբ գումար հափշտակելու նոր մեթոդ է արձանագրվել: Քաղաքային հեռախոսահամարներին անհայտ անձանց կողմից զանգեր են ստացվել, որ այլ երկրում գտնվող հարազատը իբր վթարի է ենթարկվել կամ իբր վրաերթի է ենթարկել մարդու, և բուժման համար անհրաժեշտ է շտապ գումար փոխանցել: Հիշյալ զանգերից հետո տվյալ քաղաքացիների բնակարաններ անձինք են այցելել և նրանցից խաբեությամբ գումար վերցրել:

Ըստ ոստիկանությունում ստացված հաղորդումների՝ խաբեությամբ քաղաքացիներից հափշտակվել են, մասնավորապես, 16 հազար, 20 հազար, 30 հազար դոլար։

Հուլիսի 27-ից մինչև օրս Երևանում գրանցվել է նման եղանակով կատարված խարդախության 143 դեպք:
ՆԳՆ ոստիկանությունը զգուշացնում և հորդորում է՝ խարդախության զոհ չդառնալու համար չվստահել անծանոթից ստացված տեղեկությանը, հավաստիությունը ստուգել ծանոթ-բարեկամներից կամ նմանատիպ կասկածելի զանգերի դեպքում անհապաղ դիմել Ոստիկանություն՝ 1-02 հեռախոսահամարով։

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: