Խարդախության մեղադրանքով հետախուզվողը հայտնաբերվեց Տիգրան Մեծի պողոտայում
31.01.2024 12:41
Հետախուզվողի հայտնաբերում
ՆԳՆ ոստիկանության Էրեբունու բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ հունվարի 30-ին Տիգրան Մեծի պողոտայում հայտնաբերվել, ձերբակալվել և բաժին է ներկայացվել 43-ամյա Կարեն Հ.-ն, որը 2023 թ. դեկտեմբերի 22-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 255-րդ հոդվածի (Խարդախությունը) մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ ստորագրություն:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: