Խարդախության մեղադրանքով հետախուզվողներից մեկին հայտնաբերեցին, իսկ երկուսը ներկայացան կամավոր
Ոստիկանության Արաբկիրի բաժնի ծառայողները հունիսի 8-ին, ժամը 10.20-ին, Արագածոտնի մարզի Բյուրական գյուղից բերման են ենթարկել 1987 թ. ծնված Արթուր Ո.-ին, ով մայիսի 2-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 178 հոդվածի /խարդախություն/ 1-ին մասի մեղադրանքով:
***
Ոստիկանության Կենտրոնականի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների և բացատրական աշխատանքների շնորհիվ՝ հունիսի 8-ին, ժամը 09.10-ին, կամավոր բաժին է ներկայացել 1972 թ. ծնված Ռուբեն Հ.-ն, ով հունիսի 1-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 178 հոդվածի /խարդախություն/ 2-րդ մասի 2-րդ կետի մեղադրանքով:
***
Ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների և բացատրական աշխատանքների շնորհիվ՝ հունիսի 8-ին, ժամը 14.15-ին, կամավոր բաժին է ներկայացել 1983 թ. ծնված Պողոս Պ.-ն, ով 2016 թ. հունիսի 8-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 178 հոդվածի /խարդախություն/ 3-րդ մասի 1-ին կետի մեղադրանքով:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: