Խարդախությամբ տիրացել էր 1 միլիոն դրամի
 
                                            Մարտի 13-ին ոստիկանությունում հաղորդում տված քաղաքացուհին հայտնել էր, որ 2019 թ. նոյեմբերին, խաբեությամբ օգտագործելով իր անձնագրային տվյալները, իր անվամբ ձևակերպել են վարկ և տիրացել 1.000.000 դրամի: 
 Հարուցվել էր քրեական գործ։ 
 Ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի ՔՀԲ ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է հանցագործությունը կատարողի ինքնությունը։ Բացատրական աշխատանքի արդյունքում 23-ամյա երիտասարդը հունիսի 30-ին ներկայացել է նախաքննական մարմնին և տվել խոստովանական ցուցմունք։ 
 Ձեռնարկվում են միջոցառումներ՝ հափշտակված գումարը հայտնաբերելու ուղղությամբ:
 Կատարվում է նախաքննություն:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 
    					 
    					 
    					 
    					 
    					