Խարդախության համար հետախուզվողը բերման ենթարկվեց Մարգարյան փողոցից
07.01.2022 13:46
Հետախուզվողի հայտնաբերում
Ոստիկանության Մաշտոցի և Արաբկիրի բաժինների ծառայողները, համատեղ իրացնելով ստացված օպերատիվ տվյալները, հունվարի 6-ին, ժամը 18.30-ին, Երևանի Մարգարյան փողոցից բերման են ենթարկել 1967 թ. ծնված Արմեն Գ.-ին, որը 2021 թ. նոյեմբերի 20-ից ոստիկանության Արաբկիրի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի (Խարդախությունը) 2-րդ մասի 2-րդ կետի մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ ստորագրություն:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: