Քրեական հետախույզներն ու վետերանները խարդախության համար հետախուզվողի են հայտնաբերել
20.05.2023 11:37
Հետախուզվողի հայտնաբերում

Ոստիկանության Մաշտոցի բաժնի քրեական հետախույզները, համագործակցելով վետերանների հետ, մայիսի 19-ին Արարատյան փողոցի շենքերից մեկում հայտնաբերել, ձերբակալել և բաժին են տարել 36-ամյա Էդգար Յ.-ին, որը հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 255-րդ հոդվածի (Խարդախությունը) մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ ստորագրություն:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: