Խարդախության համար հետախուզվողը վերադարձավ բացատրական աշխատանքի արդյունքում
28.02.2023 10:32
Հետախուզվողի կամավոր ներկայանալ

Ոստիկանության Արմավիրի բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած միջոցառումների և բացատրական աշխատանքի շնորհիվ փետրվարի 27-ին Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռով վերադարձել և օդանավակայանից բաժին է տեղափոխվել 42-ամյա Տիգրան Պ.-ն, որը 2021 թ. դեկտեմբերի 27-ից հետախուզվում էր ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի (Խարդախությունը) 2-րդ մասի մեղադրանքով:
Նա ներկայացվել է նախաքննական մարմին:
Խափանման միջոցը՝ ստորագրություն:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: