ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Խարդախության մեղադրանքով հետախուզվողը հայտնաբերվել և կալանավորվել է

Հունվարի 21-ին, ժամը 15.10-ին, ոստիկանության  Կենտրոնականի բաժնի ծառայողները Կոմիտասի պողոտայից բերման են ենթարկել 1956 թ. ծնված Վիկտոր Բ.-ին, որը 2012 թ. դեկտեմբերի 19-ից հետախուզվում էր խարդախության մեղադրանքով:
Խուզարկությամբ նրա մոտից հայտնաբերվել է ծալովի դանակ:
Վիկտոր Բ.-ն կալանավորվել և տեղափոխվել է ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: