Խարդախության մեղադրանքով հետախուզվում էր Մոսկվայի ոստիկանության կողմից
13.02.2024 12:33
Հետախուզվողի հայտնաբերում

ՆԳՆ ոստիկանության ՃՈ Կոտայքի ՀՔԲ ծառայողները փետրվարի 12-ին հայտնաբերել և ոստիկանության Կոտայքի բաժին են ներկայացրել 31-ամյա Հերմինե Տ.-ին, որը 2023 թ. դեկտեմբերի 29-ից ՌԴ Մոսկվա քաղաքի իրավապահների կողմից հետախուզվում էր ՌԴ քրեական օրենսգրքի 159-րդ հոդվածի (Խարդախությունը) մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ կալանք:
Հայտնաբերման մասին տեղեկացվել է հետախուզումը նախաձեռնողին:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: