Խարդախության մեղադրանքով հետախուզվողը ներկայացավ բացատրական աշխատանքի արդյունքում
Ոստիկանության Երևան քաղաքի վարչության և Շենգավիթի բաժնի ՔՀԲ ծառայողների բացատրական աշխատանքի շնորհիվ մարտի 2-ին բաժին է ներկայացել 65-ամյա Սվետլանա Ս.-ն, որը հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի (Խարդախությունը) մեղադրանքով:
Ծանուցում. Հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
