Խարդախության մեղադրանքով հետախուզվողը ներկայացվեց Հակակոռուպցիոն կոմիտե
Ոստիկանության Արարատի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքի շնորհիվ փետրվարի 10-ին Վիեննա-Երևան չվերթի ինքնաթիռով վերադարձել և բաժին է ներկայացել 34-ամյա Սարգիս Ս.-ն: Նա 2019 թ. հունիսի 10-ից Արարատի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի (Խարդախությունը) մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ ստորագրություն:
Նա ներկայացվել է Հակակոռուպցիոն կոմիտե:
Ծանուցում. Հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
