Հետախուզվում էր գողությունների և խարդախության մեղադրանքով
15.12.2022 11:25
Հետախուզվողի հայտնաբերում

Ոստիկանության Չարենցավանի և Իջևանի բաժինների ծառայողների համատեղ միջոցառումների արդյունքում դեկտեմբերի 14-ին Չարենցավանի թաղամասի շենքերից մեկում հայտնաբերվել, ձերբակալվել և Իջևանի բաժին է տեղափոխվել 47-ամյա Էրիկ Օ.-ն, որը նոյեմբերի 18-ից հետախուզվում էր ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 177-րդ Գողությունը և 178-րդ հոդվածների մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ կալանք:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: