Խարդախության մեղադրանքով հետախուզվող է հայտնաբերվել
19.08.2021 11:20
Հետախուզվողի հայտնաբերում

Ոստիկանության Չարենցավանի բաժնի քրեական հետախույզների և ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի ծառայողների համատեղ ձեռնարկած միջոցառումների շնորհիվ օգոստոսի 18-ին Չարենցավան քաղաքի Շահումյան փողոցից Չարենցավանի բաժին բերման է ենթարկվել 44-ամյա Սուրեն Պ.-ն, որը 2014 թ. փետրվարի 20-ից ոստիկանության Կումայրիի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի (Խարդախությունը) մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ կալանք:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: