Խարդախության մեղադրանքով հետախուզվողը ներկայացավ ոստիկանություն
21.04.2022 11:11
Հետախուզվողի կամավոր ներկայանալ

Ոստիկանության Մաշտոցի բաժնի ՔՀԲ ծառայողների և վետերանների համատեղ բացատրական աշխատանքի շնորհիվ ապրիլի 20-ին բաժին է ներկայացել 36-ամյա Գագիկ Վ.-ն, որը 2021 թ. հուլիսի 27-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի (Խարդախությունը) մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ ստորագրություն:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: