Հետախուզվում էր խարդախության մեղադրանքով
 
                                            Ոստիկանության Կենտրոնական բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած միջոցառումների և բացատրական աշխատանքի շնորհիվ նոյեմբերի 26-ին Մինվոդի-Երևան չվերթի ինքնաթիռով ՀՀ է վերադարձել և օդանավակայանից Կենտրոնական բաժին տեղափոխվել 39-ամյա Հովհաննես Է.-ն, որը 2021 թ. մարտի 2-ից հետախուզվում էր ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի (Խարդախությունը) մեղադրանքով: 
 Խափանման միջոցը՝ ստորագրություն: 
 Նա ներկայացվել է նախաքննական մարմին:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 
    					 
    					 
    					 
    					 
    					