Խարդախության մեղադրանքով հետախուզվողը հայտնաբերվեց Էջմիածին քաղաքում
29.11.2022 13:48
Հետախուզվողի հայտնաբերում

Ոստիկանության Վաղարշապատի բաժնի քրեական հետախույզները նոյեմբերի 28-ին Էջմիածին քաղաքի Մաշտոցի փողոցում հայտնաբերել, ձերբակալել և բաժին են տեղափոխել 36-ամյա Ալբերտ Շ.-ին, որը ոստիկանության Մաշտոցի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 255-րդ հոդվածի (Խարդախությունը) մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ ստորագրություն:
Նա ներկայացվել է ոստիկանության Մաշտոցի բաժին:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: