ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Խարդախության և գողության մեղադրանքներով հետախուզվողներ են հայտնաբերվել

Մայիսի 26-ին, ժամը 19.30-ին, ոստիկանության Մաշտոցի բաժնի ծառայողները Երևանի Բաղրամյան պողոտայի թիվ 61 շենքի մոտից բերման են ենթարկել 1985 թ. ծնված Գագիկ Յ.-ին, որը մայիսի 20-ից հետախուզվում էր խարդախության մեղադրանքով:

***
Ոստիկանության Դիլիջանի բաժնի ծառայողները մայիսի 26-ին, ժամը 08.35-ին, Դիլիջան քաղաքի Օրջոնոկիձեի փողոցում հայտնաբերել և բերման են ենթարկել 1981 թ. ծնված Սամվել Գ.-ին, որը մայիսի 22-ից հետախուզվում էր գողության մեղադրանքով:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: